Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Միսիսիպիում պաշտոնապես արգելվել է ստրկությունը

Միսիսիպիում պաշտոնապես արգելվել է ստրկությունը
19.02.2013 | 11:44

Միսիսիպին ամերիկյան վերջին նահանգն է, որը վավերացրել է ստրկության վերացումը՝ երկրի ամբողջ տարածքում այն ուժի մեջ մտնելուց 148 տարի հետո։ Դա տեղի է ունեցել գիտնական, Միսիսիպիի համալսարանի պրոֆեսոր Ռանջան Բաթրայի շնորհիվ։
Դիտելով «Լինկոլն» ֆիլմը, որը պատմում է ԱՄՆ 16-րդ նախագահ Լինկոլնի և նրա կողմից ստրկության վերացման որոշման ընդունման մասին, Բաթրան որոշել է ստուգել, թե երբ են նահանգները վավերացրել 13-րդ ուղղումը։ Պարզվել է, որ Միսիսիպին մինչ այժմ չի արել դա։
ԱՄՆ-ի Սահմանադրությունում 13-րդ փոփոխությունն ուժի մեջ է մտել 1865թ. դեկտեմբերի 6-ին, երբ այն վավերացվել էր նահանգների անհրաժեշտ երեք քառորդի կողմից (այդ ժամանակ գոյություն ունեցող 36-27-ը): Որոշ նահանգներ այդ քայլին դիմել էին 100 տարի անց: Օրինակ, Կենտուկիում դա արվել է 1976թ.:

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ